Ադենի ծոցում Սոմալիի ծովահենները բեռնատար նավ են գրավել, որը նավարկում էր Սենթ-Վինսենթի եւ Գրենադինների դրոշի տակ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, MV Syria Star նավի վրա եղել են 24 հոգի:
Ծովահենների հետ կապվելու փորձերն առայժմ հաջողությամբ չեն պսակվել:
Երբ նավապետը հայտնել է հարձակման մասին, օգնության է ուղարկվել մի ուղղաթիռ եւ Եվրամիության ՌԾՈՒ նավերից մեկը: Եվրոպական նավը փորձել է կապվել ծովահենների հետ, սակայն ծովահենները չեն պատասխանել: Նրանք ուղղություն են վերցրել Աֆրիկյան եղջյուրի հարավ-արեւելյան մաս:
Ամեն տարի Ադենի ծոցում ծովահենները տասնյակ նավեր են զավթում՝ փրկագին պահանջելով:




























