Apple ամերիկյան ընկերությունը հայտարարել է նոր ծառայության գործարկման մասին, որը կոչվելու է Apple News, եւ որը օգտատերերին առավել հասանելի կդարձնի արագ նորություններ կարդալու հնարավորությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Այս մասին  հայտարարվել է Apple-ի ծրագրավորողների ամենամյա Համաշխարհային կոնֆերանսի ժամանակ։ Հավելվածը կգործի հաջորդ օպերացիոն համակարգի՝  iOS 9-ի համար, որը կգործարկվի աշնանը։

Apple News-ը հնարավորություն կտա կարդալ այն 50 պարբերականների հոդվածները, որոնք դարձել են այդ ծառայության մասնակիցը։