Safari բրաուզերը iOS-ի նոր տարբերակում կարող է աշխատել գովազդ արգելափակողների հետ: Այդ մասին տեղեկացնում է 9to5mac-ը:

Նորամուծության մասին տեղեկությունը հրապարակվել է Safari 9.0 բրաուզերի տեխնիկական փաստաթղթերում: Ինչպես նշել է Apple-ը, հավելվածները կարող են արգելափակել cookies ֆայլերը, պատկերները, պարբերաբար հայտնվող հայտարարությունները եւ այլ կոնտենտ,- փոխանցում է Gazeta-ն:

Նման նորամուծությունը կարագացնի վեբ-էջերի ներբեռնումը, քանի որ ավելորդ կոնտենտից ազատվելը թույլ կտա խնայել ռեսուրսները: Սակայն հնարավոր է, որ դա Apple-ի պայքարի գործիքներից մեկն է ընդդեմ Google-ի, որի հիմնական եկամուտը գոյանում է բովանդակային գովազդի վաճառքից,- նշում են պորտալի խմբագիրները: