ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում հաստատել է Ջեյմս Քլեփփերի թեկնածությունը: Ավելի վաղ Սենատը միաձայն հաստատել էր նրա թեկնածությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ջեյսմ Քլեփփերը ազգային անվտանգության ծառայության 4-րդ տնօրենն է սկսած 2001թ.-ից, երբ ստեղծվել է այդ պաշտոնը: Քլեփփերը փոխարինել է «ռուս լրտեսների» աղմկահարույց գործից հետո պաշտոնանկ արված Դեննիս Բլերին: Դեվիդ Պետրեուսը իր հերթին զբաղեցրել է Աֆղանստանում կոալիցիոն ուժերի ղեկավարի պաշտոնը, հաղորդում է Lenta.ru-ն:




























