Twitter-ի ղեկավար Դիք Կոստոլոն հրաժարական է տալիս։ Իր պաշտոնը նա լքելու է հուլիսի 1-ին, բայց ընկերության տնօրենների խորհրդում պահպանելու է իր տեղը։ Նրան ժամանակավորապես փոխարինելու է Ջեք Դորսին։
«Ես հպարտ եմ Twitter-ի թիմով եւ այն ամենով, ինչին այդ թիմը հասել է իմ վեցամյա ներկայության տարիներին։ Մենք նպատակների եւ առաջնայնությունների հստակ ռազմավարություն ունենք»,- ասված է Կոստոլոյի հայտարարության մեջ, գրում է Lenta.ru-ն։
Twitter միկրոբլոգը հիմնվել է 2006թ.։ Ընկերության գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում։





























