Վիեննայում սկսվել է «վեցնյակի» միջազգային միջնորդների քաղաական տնօրենների եւ Իրանի հանդիպումը միջուկային ծրագրի հարցի շուրջ՝ հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բոլոր պատվիրակությունները ժամանել են բանակցությունների վայր՝ խուսափելով մամուլի համար մեկնաբանություններ տալ:

Համապարփակ համաձայնագրի կնքմանը խոչընդոտող խնդիրները շարունակում են նույնը մնալ՝ պատժամիջոցների մեղմացման ու վերացման կարգ եւ հետեւողականություն, միջուկային բլոկի մշակման սահմանափակում: