Թուրքիայի Մուշի նահանգի (Արեւմտյան Հայաստան) գյուղերից մեկի բնակչությունը որոշել է իրենց գյուղը ամբողջությամբ վաճառել՝ այլ վայր տեղափոխվելու համար։
Թուրքական Iha-ի փոխանցմամբ՝ Մուշ քաղաքից 25 կմ հեռավորության վրա գտնվող եւ 120 տուն ունեցող Շենովա գյուղի բնակիչները, անհանգստացած իրենց գյուղի մոտակայքում ավելացող ավազահանքերի շահագործումից, վաճառքի են հանել իրենց գյուղն ամբողջությամբ։
Գյուղացիները նշել են, որ իրենք ամբողջ գիշեր չեն կարողանում քնել՝ ավազահանքերում 24 ժամյա աշխատանքի պատճառով։
Գյուղի երկու մուտքերի մոտ էլ տեղադրվել են «Վաճառվում է» ցուցանակը։



























