Ամերիկացի իրավաբան Ռոբերտ Էփլթոնը դատի է տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Ռոբերտ Էփլթոնը մեղադրում է Բան Կի Մունին ռասսայական եւ սեռական հողի վրա խտրականության մեջ: Պատմությունը սկսվել է, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է հաստատել իրավաբանին կազմակերպության ներքին վերահսկողության ծառայությունների վարչության քննչական բաժնի պետի պաշտոնում, հայտարարելով, թե հավակնորդները պետք է ընտրվեն կազմակերպության բարձրագույն պաշտոններում թեկնածուների այնպիսի խմբից, որում ներկայացված են բոլոր երեք ռասսաները: Բացի այդ, թեկնածուներից մեկը պետք է կին լինի: ՄԱԿ-ի վեճերի դատարան ուղարկված հայցի արժեքը կազմում է 1,5 մլն դոլար է: