ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա ամբողջովին կներգրավվի Իրանի հարցով բանակցություններին։ Այս պահին նա արդեն դուրս է գրվել եւ գտնվում է իր տանը։
«Ես ամբողջովին կներգրավվեմ այդ բանակցություններրին։ Ես հիմա էլ եմ ներգրավված։ Ես ոչ մի պահ բաց չեմ թողել»,- մեջբերում է Քերրիի խոսքը Reuters-ը։ ԱՄՆ պետքարտուղարը պլանավորում է ներկայանալ բանակցություններին հունիսի 22-24-ին։
Միաժամանակ Քերրիի բուժող բժիշկ Դեննիս Բերքը հայտնել է, որ ոտքը կոտրած Քերրին մի քանի ամիս դեռ պետք է վերականգնվի։ Նա այս պահին հենակների միջոցով ինքնուրույն շարժվում է եւ ֆիզիոթերապիայի կուրս է անցնում, փոխանցում է Lenta.ru-ն։
Հիշեցնենք, որ Քերրին մայիսի 31-ին Ֆրանսիայի Սյոնզե քաղաքում հեծանվով զբոսնելիս կոտրել էր ադրոսկրը։





























