Լեհաստանի ընտրված նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին օգոստոսի 6-ին երդում է տվել եւ պաշտոնապես անցել պետության ղեկավարի լիազորությունների իրականացմանը:
Լեհաստանի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կայացել է խորհրդարանի երկու պալատների՝ Սեյմի եւ Սենատի համատեղ նիստում:
Արարողությանը մասնակցել են կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, երկրների նախկին նախագահներ, նախկին վարչապետներ, հոգեւորականության եւ Զինված ուժերի ներկայացուցիչներ, նաեւ Կոմորովսկու կինը՝ Աննա Կոմորովսկան: Հարգարժան հյուրերի թվում են եղել նախկին նախագահներ Լեհ Վալենսան եւ Ալեքսանդր Կվասնեւսկին, Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:
ԸՆդդիմության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին ի մասնակցել արարողությանը:
Հիշեցնենք, որ արտահերթ նախագահական ընտրությունները Լեհաստանում կայացել են հուլիսի 4-ին: Ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ վթարվել էր նախագահ Լեհ Կաչինսկու ինքնաթիռը: Նախագահը, նրա կինն ու լեհական վերնախավի ներկայացուցիչները՝ թվով 96 մարդ, զոհվել էին:




























