Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուչասը հունական Հռոդոս կղզում ընդունել է Թուրքիայի իր գործընկեր Ահմեդ Դավութօղլուին։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  Դավութօղլուն հույն գործընկերոջ հետ հանդիպումից առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ինքը շատ ուրախ է, որ գտնվում է Հռոդոսում։ «Մենք Հունաստանի հետ պատմություն եւ աշխարհագրություն ենք կիսում։  Ամուր բարեկամական եւ դրացիական կապեր ունենք։ Այսօր եղանակը ջերմ է, սակայն մեր բարեկամությունը՝ ավելի ջերմ է»-նշել է Դավութօղլուն՝ հիշեցնելով, որ ինքն է Հունաստանի ԱԳ նախարարից խնդրել հանդիպել Հռոդոսում։

Դավութօղլուն եւ հույն պաշտոնյաները հանդիպումից առաջ միմյանց նվերեներ են հանձնել։