Samsung ընկերությունը շուտով կներկայացնի Galaxy S6 Edge սմարթֆոնի մեծացված տարբերակը: Այն կկոչվի Galaxy S6 Edge Plus:
Galaxy S6 Edge-ի օրիգինալ տարբերակը 5.1 մատնաչափանոց Super AMOLED էկրան ունի: Այն նաեւ Exynos 7420 պրոցեսոր, 3 Գբայթ օպերատիվ հիշողություն, մինչեւ 128 Գբայթ ֆլեշ-հիշողություն, Wi-Fi, Bluetooth ունի:
Galaxy S6 Edge Plus-ը 5.7 մատնաչափանոց էկրան կունենա: Հայտնի է, որ նորույթի համար ծրագրային հարթակ կծառայի Android 5.1.1 Lollipop-ը:
Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Samsung ընկերությունը գրանցել է Galaxy S6 Note ապրանքանիշը: Ըստ 3DNews.ru-ի, հարավկորեական հսկան չի մեկնաբանում լրատվամիջոցների այս հրապարակումները:





























