Դոնի Ռոստովում վնասազերծվել է ռուսական ավտոմեքենաների առեւանգման մեջ մեղադրվողների խումբը: Ոստիկանության տվյալներով, ձերբակալվածները նախապատվությունը տալիս էին ՎԱԶ-ի մակնիշներին: «Ձերբակալվել են երեք հոգի, բոլորն էլ նախկինում դատված, 19-ամյա Դավիթն ու Վիտալիկը եւ 23-ամյա Սերգեյը: Տղաներն ագահություն չէին անում՝ մասնագիտանալով բացառապես ռուսական մակնիշների վրա: Առեւանգված մեքենաները մասերի էին բաժանում, ապա վաճառում: Այժմ նրանք կասկածվում են առնվազն հինգ դրվագներով»,- նշել են ոստիկանները:

Չի բացառվում, որ ձերբակալվածներից մեկը ներգրավված է եղել այլ հանցավոր խմբավորման մեջ: Ձերբակալվածներին սպառնում է մինչեւ 5 տարի ազատազրկում: