Պակիստանը կարող է դառնալ 70-րդ երկիրը, որը կճանաչի Կոսովոն: Այդ մասին հայտարարել է Պրիշտինայում հրատարակվող «Կոխա դիտորե» պարբերականը՝ վկայակոչելով Պակիստանի ԱԳՆ-ին:
Թերթի տվյալներով, Պակիստանի ԱԳՆ եվրոպական վարչության տնօրեն Իսրար Հուսեյնը հայտարարել է, թե իր երկիրը քննարկում է Կոսովոն ճանաչելու հարցը: Դիվանագետի խոսքով, Պակիստանի դիրքորոշումը «շատ շուտ կհայտնվի, թերեւս, եկող շաբաթ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հուլիսի 22-ին Հաագայում վճռել է, որ Կոսովոյի կողմից միակողմանի անկախության հռչակումը չի խախտում միջազգային իրավունքի նորմերը:
Նշենք, որ Կոսովոյի ալբանական իշխանությունները 2008թ. փետրվարի 17-ին միակողմանի կարգով ԱՄՆ-ի աջակցությամբ հռչակել էին Սերբիայից անկախանալու մասին:



























