Ռուսաստանը շահագրգռված է արտերկրում ռազմածովային ուժերի տեղակայման հարցում, սակայն այդ ուղղությամբ մտադիր է աշխատել առանց շտապելու, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ ՌԾՈՒ գլխավոր հրամանատար, ծովակալ Վլադիմիր Վիսոցկին:
Նավահանգստային լավ ենթակառուցվածքներով երկրների շարքում ծովակալը նշել է Թուրքիան: «Օրինակ, եթե դա արեւելյան Միջերկրածովի եւ Սեւ ծովի գոտին, Թուրքիան կամ Հունաստանն են: Ընդ որում, երկուսն էլ մեր առջեւ նման հնարավորություններ բացում են: Բացի այդ, այժմ զգալիորեն բարելավվել են հարաբերությունները Իտալիայի հետ, իսկ դա արդեն արեւմտյան Միջերկրածով է»,- ասել է Վիսոցկին:
Այժմ Մոսկվան արտերկրում միայն մեկ բազա ունի՝ ռազմածովային բազան Տարտուսում (Սիրիա):
Ըստ ծովակալի, աշխարհի շատ երկրներ չեն գնում դրան: «Մենք կօգտվենք: Խոսքն առաջին հերթին լավ ենթակառուցվածքներ ունեցող երկրների մասին է»,- ասել է Վիսոցկին:



























