Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, այսօր՝ հունիսի 15-ին, ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները։

Մեր տեղեկություններով՝ զինծառայողի մարմնի վրա առկա են հրազենային վնասվածքներ։

Այս պահին դեպքի վայրում են իրավապահ մարմինները։