Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել՝ Տատյանա Շեվցովային ՌԴ պաշտպանության փոխնախարար նշանակելու վերաբերյալ: Տատյանա Շեվցովան ծնվել է 1969 թվականին Կալուգայի շրջանի Կոզելսկ քաղաքում: 1991 թվականին ավարտել է Լենինգրադի ֆինասա-տնտեսագիտական ինստիտուտը: Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: 1991 թվականից պետական ծառայություն է իրականացնում հարկային մարմիններում՝ հարկային տեսուչից մինչեւ ՌԴ  խոշոր հարկատուների դեպարտամենտի  ղեկավար: 2006 թվականի նոյեմբերից մինչեւ 2010 թվականի մայիս ամիսը եղել է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ: 2010 թվականի մայիս ամսից նշանակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի  խորհրդական: