Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատակիցը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում` օգոստոսի 5-ին Մանուկ Ս.-ն ԿՀԴՊ ԳՎ-ում հայտարարություն է տվել, որ իր որդին զինվորական ծառայության ժամանակ մահացել է, նրա հուղարկավորման եւ այլ ծախսերը հոգալու համար օրենքով սահմանված կարգով 2 մլն 390 դրամ գումարը 5 օրյա ժամկետում տրամադրելու համար ՀՀ Ֆինանսների նախարարության Ծախսերի Ֆինանսավորման վարչության գլխավոր մասնագետ, 1949 թ. ծնված Արսեն Գ.-ն իրենից պահանջում է 50 հազար դրամ կաշառք:
Ձեռնարկված միջոցառումների ընթացքում` Երեւանի Իսակովի պողոտայի ավտոկայանի դիմաց, «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ, Արսեն Գ.-ն «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ Մանուկ Ս.-ից 50.000 դրամ կաշառք վերցնելու փաստով մերկացվել եւ բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Կատարվում է քննություն:



























