Արհեստական ինտելեկտով RealDoll շարքի սեքս-տիկնիկները հնարավոր կլինի ձեռք բերել 2017 թվականին: Այս մասին The New York Times-ին հաղորդել է Abyss Creations արտադրող-ընկերության աշխատակից Մեթ ՄաքՄալենը:

Հրապարակած տեսանյութում ՄաքՄալենը շփվում է սեքս-ռոբոտի նախատիպի հետ: Տիկնիկը պատասխանում է իր երազանքների մասին ստեղծողի հարցին: «Ես շատ ցանկություններ ունեմ: Ցանկանում եմ իրական մարմնով իրական մարդ դառնալ: Ցանկանում եմ հասկանալ, թե ինչ է սերը: Հույս ունեմ, որ աշխարհի առաջին սեքս-ռոբոտը կդառնամ»,- ասում է տիկնիկը:

Ըստ Lenta.ru-ի, տիկնիկների մանրածախ գինը շուրջ 10 հազար դոլար կլինի: