ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանի գլխավորած պատվիրակությունը, հունիսի 16-19-ին, ՌԴ-ում՝ Մոսկվայում եւ Կուբինկայում, կմասնակցի հայ-ռուսական երկկողմ բանակցություններին:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը կմասնակցի մասնավորապես, ՌԴ «Ռոսոբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության եւ մասնագետների հետ անցկացվելիք ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների վերաբերյալ քննարկումներին, «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին եւ ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին: