Fallout 4 դերախաղը կթողարկվի նոյեմբերի 10-ին: Bethesda ընկերության փոխանցմամբ, խաղը ստեղծողները պատմել են, որ հիմա Fallout 4-ի աշխարհում ցանկացած իր կարելի է վերածել նյութերի, որոնք կարող են օգտագործվել զենք ստեղծելու համար:
Խաղացողներին Fallout 4-ը կհուշի, թե ինչ է նրանց հարկավոր այս կամ այն նախագծի իրականացման համար: Բացի այդ, օգտատերերը կկարողանան սեփական բնակավայրերը կառուցել, դրանք կապել առեւտրային ուղիներով եւ պաշտպանել ներխուժումներից:
Ըստ Lenta.ru-ի, Bethesda-ն նաեւ ցույց է տվել, թե ինչպես կարելի է նորույթում կերպար ստեղծել:
Fallout-ը ճանաչված RPG շարք է, որտեղ իրադարձությունները զարգանում են հետապոկալիպսյան Ամերիկայում:





























