Համացանցում Apple Watch-ի փորձարկման տեսանյութ է հրապարակվել, որում 10 հազար դոլար արժողությամբ ժամացույցը ջարդուփշուր են անում երկու հզոր մագնիսների միջեւ: Հոլովակը հրապարակվել է TechRax-ի Youtube-ի ալիքում, որը մասնագիտանում է թանկարժեք տեխնիկայի փորձարկման ոլորտում:
Lenta.ru-ի փոխանցմամբ, փորձի ընթացքում 38 մմ-անոց սադափե էկրանով եւ 18 կարատանոց ոսկե պատյանով ժամացույցը տեղադրում են երկու հզոր մագնիսի միջեւ, որոնք միմյանց ձգվելով՝ կոտրում են Apple Watch-ը:
Տեսանյութում լսվում է անգամ բախման ձայնը: Դրանից հետո մագնիսները հեռացնում են միմյանցից եւ պարզվում է, որ ամենաշատը տուժել է ժամացույցի էկրանը: Սակայն փորձի հեղինակները նշել են, որ նույնիսկ այդ վիճակում հայտնված ժամացույցը կարելի է նորոգել:





























