Ինդոնեզիայի ափերի մոտ 6,3 եւ 5,3 մագնիտուդ հզորությամբ երկու երկրաշարժ է եղել:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 20:08-ին (Երեւանի ժամանակով՝ 17:08): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մոլուկկյան ծովում գտնվող Տերնատե քաղաքից 135 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 42,8 կմ խորության վրա: Տուժածների եւ ավիրածությունների մասին տեղեկություններ չկան, հաղորդում fwnews.ru-ն:



























