Դպրոցների համար էլեկտրոնային կրթության պլատֆորմ ստեղծող «ՅաԿլաս» ընկերությունը հայտարարել է հայկական շուկա դուրս գալու մասին։ Հայ գործընկերների հետ համաձայնագիր ստորագրելը թույլ կտա պլատֆորմը ներդնել արդեն նոր ուսումնական տարվա ընթացքում։

«ՅաԿլաս»-ը աշխատում է կայքն ու ուսումնական նյութերը հայերեն թարգմանելու ուղղությամբ։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին  կգործի կայքի ազգային տարբերակը եւ Հայաստանում ծառայության գրասենյակը։ Ի սկզբանե «ՅաԿլաս»-ը կփորձարկեն տարրական դպրոցներում, իսկ հետո նրանց կմիանան ավագ դասարանները։

«ՅաԿլաս»-ի գլխավոր տնօրեն Վալերի Նիկիտինը, Երեւանից վերադառնալով, պատմել է Հայաստանը ընտրելու եւ պլատֆորմի զարգացման տեսլականի մասին. «Հայաստանը վաղուց է վերցրել դպրոցական կրթական համակարգի բարեփոխման ուղին։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում  տեղեկատվական տեխնոլոգիաներին, նորարարական մոտեցումներին, արդյունավետության բարձրացմանը եւ համակարգի ծախսերի օպտիմալացմանը։ «ՅաԿլաս»-ը թույլ կտա 30 տոկոսով տնտեսել ուսուցիչների ժամանակը։ Պետք է նշեմ, որ հենց նոր երկրներում մեր պլատֆորմը գործարկելով ենք մենք կարողանալու հասնել մեր նախագծի զարգացմանը, երբ 12-14 ամսից կսկսվի դպրոցականների զանգվածային ներառումը այդ ծրագրին»։

«ՅաԿլաս»-ը էլեկտրոնային կրթական պլատֆորմ է, որը թույլ է տալիս ուսուցչին ստուգել եւ տնային հանձնարարություններ տակ երեխաներին էլեկտրոնային տեսքով։