Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկոսները կարողացել են նատրիումա-կալիումային մոլեկուլյար գազը սառեցնել մինչեւ 500 նանոկելվին ջերմաստիճանի: Այս մասին գրում է Рhysical Review Letters-ը:
Մոլեկուլների քիմիական կայունության շնորհիվ գազը բավական երկարատեւ կյանք է ունեցել՝ շուրջ 2.5 վայրկյան: Ֆիզիկոսները պնդում են, որ եթե իրենց հաջողվի ավելի իջեցնել ջերմաստիճանը, կկարողանան մոտենալ քվանտային էֆեկտների դիտարկմանը:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, բացարձակ զրոն ջերմաստիճանի նվազագույն սահմանն է, որը կարող է ֆիզիկական մարմինն ունենալ Տիեզերքում: Ցելսիումի սանդղակով դրան համապատասխանում է -273.15°C ջերմաստիճանը:





























