Եվրոպական աէրոտիեզերական հսկան՝ Airbus-ը, աշխարհի խոշորագույն արբանյակային խմբավորման շինարարության պայմանագիր է ստորագրել:
Պայմանագրի համաձայն, կոնցեռնը Նորմանդական կղզիներում գրանցված OneWeb ընկերության համար 900 տիեզերական սարք կկառուցի: Դրանք նախատեսված են համացանցի հասանելիության նպատակով արբանյակային ծառայություններ մատուցելու համար:
Ըստ Lenta.ru-ի, նոր արբանյակները պետք է բավական հզոր եւ էժան լինեն: Ենթադրաբար, յուրաքանչյուր սարքը 150 կգ կկշռի եւ կարժենա 0.5 մլն դոլար:
Ծրագրվում է առաջին սարքերն արտադրել Ֆրանսիայում, Տուլուզի գործարանում: Այնուհետեւ արբանյակների արտադրությունը տեղափոխվելու է ԱՄՆ:





























