Գրենլանդիայում 260 քառակուսի կմ չափ ունեցող սառցաբեկորը պոկվել է Փեթերման սառցադաշտից։ Associated Press գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի Դելավէրա համալսարանի գիտնական Անդրեաս Մյունխովին, հաղորդում է, որ նման մեծ չափերի սառցաբեկոր Արկտիկայում չի եղել սկսած 1962 թվականից։

Գրենլանդիայի եւ Կանադայի միջեւ ընկած Ներսայի նեղուցն ուսումնասիրող գիտնականի խոսքով, սառցի մեծ կտորը, որը 4 անգամ գերազանցում է Նյու Յորքի Մանհեթեն կղզին, սառցադաշտից պոկվել է չորեքշաբթի առավոտյան։

Սառցաբեկորը հայտնաբերել է Տրուդի Վոհլեբենը Կանադայի սառույցի ծառայությունից։

Գործակալության հաղորդմամբ, հետազոտողները վերջին ամիսներին բազմաթիվ ճաքեր են հայտնաբերել սառցադաշտի վրա։