Չինաստանի արեւելյան Շանդուն շրջանի ոսկու հանքերից մեկում եղած պայթյունի արդյունքում զոհվել է նվազագույնը 14 հանքափոր։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, սակայն «Սինհուա» գործակալության տվյալներով,  զոհերի թիվը հասնում է 16-ի։

Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ,  պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի երեկոյան։

Հանքում պայթյունի ժամանակ 329 մարդ է աշխատել։

Չինաստանի լեռնարդյունաբերության ճյուղը դժբախտ պատահարների քանակով առաջիններից մեկն է աշխարհում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2009 թվականին Չինաստանում մահացել են մոտ 2600 հանքափորեր։

2010 թվականի հուլիս ամսվա վերջին եւ օգոստոսի սկզբին  Չինաստանում, չհաշված Շանդունում եղածը, երկու պատահար է գրանցվել, ինչ արդյունքում մահացել է 32 մարդ։