Դերասան եւ նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը առաջիկայում պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան: Նման հայտարարություն Շվարցենեգերն արել է Սանտա-Կլարա քաղաքում կայացած կլոր սեղանի ընթացքում, հաղորդում է Associated Press-ը:
Շվարցենեգերի խոսքով, այցի նպատակն է ծանոթանալ ռուսական բարձրտեխնոլոգիական արտադրանքի հետ: Նա նկատել է, որ Կալիֆոռնիան պետք է օգտագործի իր ինտելեկտուալ եւ տեխնոլոգիական ռեսուրսները՝ անդրօվկիանոսյան գործընկերոջ հետ կայուն կապեր հաստատելու համար: Նահանգապետը նշել է, թե Ռուսաստան կայցելի Հարավային Կորեա, Ճապոնիա եւ Չինաստան կատարելիք այցից հետո, որ ծրագրված է սեպտեմբերի 9-15-ին:
Կալիֆոռնիայի նահանգապետի այցի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի վերջին Մեդվեդեւի հետ հանդիպմանը:



























