Հայաստանի բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը թանկացավ 16 տոկոսով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվեց հունիսի 17-ին՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։ Սակագինը գրեթե բոլոր սպառողական խմբերի համար թանկացավ 6.93 դրամով։ Միայն ամենախոշոր սպառողների համար (110 կՎ) այն բարձրացավ 4.43 դրամով։

Համապատասխանաբար բնակչության համար էլեկտրաէներգիայի գիշերային սակագինը 31.85 դրամից դարձավ 38.78 դրամ։

6(10) կՎ բաժանորդների համար ցերեկային սակագինը 38.85 դրամից դարձավ 45.78 դրամ, իսկ գիշերային սակագինը՝ 28.85 դրամից 35.78 դրամ։

35 կՎ բաժանորդների համար ցերեկային սակագինը 32.85 դրամից դարձել է 39.78 դրամ, իսկ գիշերայինը՝ 28.85 դրամից 35.78 դրամ։

Ամենախոշոր բաժանորդների համար (110  կՎ) ցերեկային սակագինը 32.85 դրամից դարձավ 37,28 դրամ, իսկ գիշերայինը՝  28.85 դրամից 33.28 դրամ։

Նոր սակագները կգործեն օգոստոսի 1-ից: