Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացրած հայցի նպատակը կաթողիկոսական նստավայրը վերադարձնելն է, այլ ոչ փոխհատուցում ստանալը: Ըստ «Asbarez» պարբերականի, նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը՝ հստակեցնելով Սիսի պատմական նստավայրի վերադարձման մասին հայցի բնույթն ու նպատակը:
«Հայցում ներկայացվում է սեփականության եւ հավատքի իրավունքի մասին՝ կապված Սուրբ Սոֆիայի տաճարի եւ վանքի հետ, որ Կիլիկիո Կաթողիկոսության նստավայրն է եղել 1293 թվականից մինչեւ առնվազն 1921 թվականը: Թուրքիայի Սահմանադրական դատարան սեփականության վերաբերյալ հայցերի ներկայացման կարգին համապատասխան՝ հայտարարությունույ նշվել է գույքի նախնական գնահատված արժեքը: Սակայն հայցը միանշանակ ուղղված է գույքի վերադարձին եւ դրա վերականգնմանն ու կրոնական նպատակներով օգտագործմանը, եւ այդ պահանջը չի կարող բավարարվել դրամական փոխհատուցման ճանապարհով: Այդ պատճառով հայցը վերաբերում է գույքի վերադարձին, այլ ոչ թե փոխհատուցում վճարելուն»,- ասված է կաթողիկոսության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով հետ վերադարձնել Սիսի կաթողիկոսական նստավայրն ու կալվածքը, որը գտնվում է պատմական Կիլիկիայի հայկական թագավորության տարածքում:





























