Հայաստանի ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օգոստոսի 5-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ թիվ 10 մասնաճյուղում մի քաղաքացի փորձել է իրացնել ՌԴ 1000 ռուբլի անվանական արժողության 2 կեղծ թղթադրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1958 թ. ծնված Ռոբերտ Օ.-ի ներկայացրած թղթադրամնները կեղծ չեն, դրանք ՌԴ 1000 ռուբլի անվանական արժողության թղթադրամի հուշանվերային նմուշներ են եւ իրենցից արժողություն չեն ներկայացնում:
Ռոբերտ Օ.-ն հաղորդել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանից Երեւան է տեղափոխել մի քաղաքացու, որը Բուսաբանական այգու մոտ խաբեությամբ իրենից վերցրել է 3.000 դրամ եւ իջնելով մեքենայից` տվել է կեղծ թղթադրամները` խնդրելով դրանք փոխանակել որեւէ տարադրամի փոխանակման կետում:
Ձեռնարկվում են միջոցառումներ խարդախություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:



























