Ստամբուլի դատարանը օգոստոսի 6-ին չեղյալ է համարել 102 զիվորկանների ձերբակալության համար տված հրամանը, այդ թվում 25 գեներալների, ովքեր մեղադրվում էին մեծ աղմուկ հանած «Էրգենեկոն»-ի գործով։
AFP գործակալությունը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հաղորդում է, որ ձերբակալվածների փաստաբանների խնդրանքները չեղյալ համարելու այդ հրամանը, հիմնավորված են։ Ըստ հետաքննության, կասկածյալները, որոնց շարքում կան զինվորականներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ եւ լրագրողներ, գործում էին արմատական ազգայնականների գաղտնի կազմակերպության կազմում եւ «Էրգենեկոն» աշխարհիկ պետության կողմնակիցներն էին։ «Էրգենեկոնի» անդամները, ըստ հետաքննության, պատրաստվում էին հեռացնել Ռեջեփ Թաիփ Էրդողանին եւ նրա կառավարությունը, ով որդեգրել է Թուրքիայի «մահմեդականացնելու» քաղաքականությունը։ 102 զինվորականների, այդ թվում 25 գործող գեներալների եւ ծովակալների ձերբակալության հրամանը տրվել է 2010 թվականի հուլիսի 23-ին։
Ընդհանուր հաշվով այս գործով կասկածյալներ են համարվում 200 մարդ։
Առաջին անգամ Թուրքիայում «Էրգենեկոնի» մասին սկսեցին խոսել 2008 թվականին։ Սակայն նշվում էր, որ այդ գործի առնչությամբ հետաքննությունը սկսվել է 2007 թվականի ամռանից, այն բանից հետո, երբ Ստամբուլում հայտնաբերվել է զենքի թաքստոց, որն իբր պատկանում էր հենց նրանց։
Իր հերթին ընդդիմությունը հայտարարել է, որ հեղաշրջման մասին իշխանությունները լուրեր էին տարածում իրենց քաղաքական հակառակորդների վրա ճնշում գործադրելու համար։
Թուրքիայում հակաիշխանական դավադրության մասին բարձրաձայնվել է միայն 2010 թվականի փետրվարի 22-ին, երբ այդ գործով սկսվեցին առաջին ձերբակալությունները։



























