Գիտնականները Մարսի վրա կյանքի գոյության հնարավոր ապացույց են գտել: Հետազոտողների միջազգային խումբը Կարմիր մոլորակից վերցրած նմուշների վրա մեթանի հետքեր է հայտնաբերել: Նրանք կարծում են, որ մեթանը կարող է որպես սնունդ ծառայել մանրէների համար, որոնք, հավանաբար, բնակվում են Մարսի մակերեւույթի տակ: Այս մասին հաղորդում է REN TV-ն՝ վկայակոչելով Sputnik-ին:
Հետազոտության մասնակիցներից մեկը հայտարարել է, որ այս հայտնագործությունը, հավանաբար, աստղակենսաբանների կողմից կօգտագործվի փորձերում, որոնք նպատակն է հասկանալ, արդյո՞ք Մարսի վրա կյանք կա:
Մասնագետների հավաստմամբ, եթե անգամ Մարսի վրա մանրէներ չկան, մեթանի առկայությունը կարող է վկայել տաք, խոնավ եւ քիմիական առումով ակտիվ միջավայրի առկայության մասին, որտեղ կարող է կյանք կազմավորվել:





























