Anonymous խմբի հաքերներն իրենց վրա են վերցրել կիբերհարձակման պատասխանատվությունը, որի արդյունքում դադարեցրել են իրենց աշխատանքը Կանադայի կառավարության մի շարք կայքեր ու սերվերներ:

Հարձակման են ենթարկվել, մասնավորապես, Կանադայի կառավարության կայքը եւ երկրի անվտանգության ու հետախուզության ծառայության վեբ-ռեսուրսը: Բացի այդ, խափանվել է էլեկտրոնային փոստի աշխատանքը եւ ինտերնետ հասանելիությունը:

Հրապարակված տեսաուղերձում հաքերները հայտարարել են, որ կիբերհարձակման պատճառը վերջերս ընդունված հակաահաբեկչական օրենքն է, որն, իրենց կարծիքով, խախտում է մարդու իրավունքները եւ ուղղված է նրանց դեմ, որոնք համաձայն չեն կառավարության դիքրորոշումներ հետ:

Նշենք, որ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված նոր օրենքը ենթադրում է լայն լիզորությունների տրամադրում անվտանգության եւ հետախուզության ծառայությանը: