Աֆղանստանի հյուսիս-արեւելքում սպանվել են երկրի մի քանի քաղաքացիներ ու բժշիկներ:
Զոհերի թվում են ԱՄՆ-ի 6 քաղաքացիներ, մեկ բրիտանացի եւ մեկ գերմանացի: Վերջիններս աշխատում էին միջազգային բժշկական հումանիտար առաքելությունում: Դիակները հայտնաբերվել են գնդակոծված մեքենաների մեջ, որոնք նետված են եղել Բադախշանի նահանգում:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ արտասահմանցիների վրա կրակ են բացել, քանի որ շփոթել են քրիստոնյա միսիոներների հետ:



























