Հայաստանի կառավարությունը շտապ կարգով կհիմնանորոգի Երեւանից Իրանի սահման միջպետական մայրուղու փլուզված հատվածը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում հայտարարել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ճանապարհի վնասված հատվածը գտնվում է մայրուղու 139-րդ կմ-ին:
Վերանորոգման աշխատանքների համար Կառավարության պահուստային հիմնադրամից կհատկացվի 109,5 մլն դրամ: «Ծրագրի շինարարությունը, ինչպես նաեւ նախագծային աշխատանքները պետք է ճանաչվեն անհետաձգելի եւ իրականացվեն հնարավորինս կարճ ժամկետում: Հետեւաբար կապալառու ընկերությունները նույնպես պետք է ընտրվեն արագացված կարգով, առանց նախնական օֆերտայի»,-նշել է նախարարը:




























