Իրանական Ահվազ քաղաքում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով 5 մարդ է կախաղան բարձրացվել: Նրանք մահապատժի են ենթարկվել Ահվազի քաղաքային՝ Կարուն բանտում:
Իրանում հուլիսին թմրանյութերի մեղադրանքով կախաղան է բարձրացվել 7 մարդ: Նրանցից 4-ը Քիրման նահանգում, 3-ը՝ Ահվազ քաղաքի բանտում, հաղորդում է FARS գործակալությունը:
Ընթացիկ տարում Իրանում 92 մարդ է ենթարկվել մահապատժի: Անցած տարի այդ թիվը եղել է 270:



























