Ամերիկյան IT-հսկա Microsoft-ի ղեկավարությունը որոշել է պաշտոնից ազատել մի շարք թոփ մենեջերների։ Ընկերությանը հրաժեշտ են տալիս Nokia-ի նախկին գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոպը, բիզնեսի հարցերով փոխնախագահ Կիրիլ Տատարինովը եւ մարտավարության գծով փոխնախագահ Էրիկ Ռուդդերը։
«Ցավում եմ նրանց ունեցած լիդերի որակների կորուստի համար։ Անհամբերությամբ ուզում եմ իմանալ, թե հետագայում որտեղ են նրանք աշխատելու»,- աշխատակիցներին ուղղված ներքին նամակում հայտնել է Microsoft-ի ղեկավար Սաթյա Նադելլան։
Կադրային փոփոխությունները պայմանավորված են ընկերության նոր մարտավարությամբ, հայտնում է Wall Street Journal-ը։





























