ՌԴ ՊՆ-ն ձեռնարկել է տիեզերական տարածության համակարգի ռադիոտեխնիկական եւ լազերա-օպտիկական նոր համալիրների շինարարությունը։

Առաջիկա տարիների ընթացքում երկրում պլանավորվում է տեղակայել ավելի քան 10 նման կայան։ «Ընթացիկ տարում պլանավորվում է շինարարական աշխատանքներ տանել Մոսկվայի եւ Կալինինգրադի մարզերում, Ալթայի Պրիմորի երկրամասերում եւ  նոր ռադիոտեխնիկական եւ լազերա-օպտիկական  համալիրների շինարարության ուղղությամբ»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։