Եվրոպայում աճում է ջրհեղեղներից մահացածների թիվը։ Ջրի մակարդակը Չեխիայի ողջ տարածքում կտրուկ աճում է։ Ավելի դժվար իրավիճակ է ստեղծվել երկրի հյուսիսային հատվածում։

Տեղատարափ անձրեւները ջրհեղեղներ են առաջացել նաեւ Գերմանիայի հարավում։ Ալպերում մեկ օրվա ընթացքում տեղացել է 100 լիտր տեղումներ 1 քառակուսի մետրի վրա, ինչը գերազանցում է հուլիս ամսվա նորման։

Ջրհեղեղներից տուժել են նաե Հունգարիայի բնակիչները։ Ավելի վաղ արտակարգ իրավիճակ էր հայտարարվել Ֆրանսիայի հարավում։ Իսպանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Սլովենիայում, Սերբիայում եւ Լեհաստանում եւս մոլեգնում են տարերքները։