Էստոնիայի պաշտպանության նախարարությունը համաձայնեցման է ուղարկել  զինված ուժերում ծառայության մասին օրինագիծը: Պաշտպանության պլանավորման հարցերի գերատեսչության փոխկանցլեր Լաուի Տումմը հայտնել է, որ նոր օրենքի նպատակը պաշտպանության համակարգն ավելի ամուր եւ ժամանակակից դարձնելն է, ինչպես նաեւ զինված ուժերում ծառայությունը հեշտացնելը:

Համաձայն օրինագծի, մասնավորապես բանակ զորակոչվելու առավելագույն տարիքը  բարձրացվել է՝ նախկին 28 տարեկանի փոխարեն՝ 30 տարեկան: Բացի այդ, առաջին անգամ կանայք հնարավորություն կստանան ծառայության անցնել զինված ուժերում: Մինչ այժմ օրենքը նման հնարավորություն չէր տալիս: