ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին 1-ին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Օրինագիծն ընդունվեց 88 կողմ, 2 դեմ եւ 10 ձեռնպահ ձայներով, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից։

Ավելի վաղ առաջարկվում էր հայկական եթերը 2015թ. հուլիսի 1-ից ամբողջովին փոխադրել թվային ձեւաչափի։ Երկարաձգումը պայմանավորված է թվային սարքավորումներ գնելու շուրջ շարունակվող քննարկումներով։ Դրանք պետք է տեղադրվեն սոցիալապես անապահով ընտանիքներում։  Ձգձգումը պայմանավորված չէ վերահեռարձակման ցանցի վիճակով, որը թվային հեռարձակում է ապահովում հանրապետության մոտ 100 տոկոս տարածքում։