Ֆիննական Nokia ընկերությունը պլանավորում է 2016թ.-ից վերսկսել հեռախոսների արտադրությունը այն բանից հետո, երբ համապատասխան համաձայնագիր կկնքի Microsoft-ի հետ։
«Մենք համապատասխան գործընկերներ կփնտրենք։ Microsoft-ը բջջային հեռախոսներ է արտադրում։ Մենք ուղղակի հեռախոսներ կմշակենք եւ հետո կվաճառենք ապրանքանիշի արտոնագիրը»,- ասել է Nokia –ի ղեկավար Ռաջիվ Սուրիվը, գրում է Lenta.ru-ն ՝ հղում կատարելով Reuters-ին։
Այն մասին, որ Nokia-ն պլանավորում է վերսկսել հեռախոսների արտադրությունը, հայտնի էր դարձել ապրիլին, սակայն ընկերությունը այդ ժամանակ պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը։



























