Իրավապահները փակել են Ցխինվալի ավտոկայանի հրապարակը: Ականապատման մասին ահազանգով` հրապարակում օպերատիվ աշխատանք են իրականացնում հանրապետության Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, ՄՀՈՋ-ի և Ռուսաստանի 4-րդ ռազմաբազայի սակրավորները: РИА Новости-ն հաղորդում է, որ Ցխինվալի ավտոկայանում ահաբեկչության վտանգի մասին հայտնել է օգոստոսի 8-ին Մոսկվայի ՆԳ բաժին զանգած մի կին:

Օգոստոսի 8-ին Հարավային Օսիայում անցկացվում են Ռուս-վրացական պատերազմի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառումներ: