Ռուսաստանը Հայաստանի հումանիտար արձագանքման կենտրոնում կներդնի 40 մլն դոլար։ Այս մասին հունիսի 19-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով կենտրոնի ստեղծման մասին հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը։

Նշված միջոցներով ռուսական կողմը կգնի փրկարարական տեխնիկա, ավտոմեքենաներ, ուղղաթիռներ։ Նման կենտրոններ ԱՊՀ տարածքում լինելու են 3-ը։ Կենտրոնը կգործի Կոտայքի  մարզի Գետարգել գյուղում։

«Ռուսաստանը կենտրոնը մեզ մոտ է տեղակայում՝ հաշվի առնելով իր հարավային մարզերին մոտ լինելու հանգամանքն ու սահմանակից երկրների առաջ ստանձնած պարտավորությունները։ Սակայն իհարկե նման կենտրոն ունենալը շատ կարեւոր է եւ մեզ համար։ Դա կօգնի չեզոքացնել արտակարգ իրավիճակների  հետեւանքները ոչ միայն մեր երկրում այլ նաեւ օգնել հարեւաններին»,- նշեց Տերտերյանը։