Ուղղաթիռային սպորտի ԱՊՀ գավաթի առաջնությանը մասնակցող Գերմանիայի հավաքականի ուղղաթիռը օգոստոսի 8-ին վայր է ընկել Մինսկի Բորովայա օանավակայանի մոտ: Ողբերգությունը տեղի է ունեցել «մահացու պարույր» հնարքը կատարելիս: Այս մասին հայտնել է «Բելտա» գործակալությունը` հղում անելով Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Գերմանացի մասնակիցը մրցույթին մասնակցել է ամերիկյան MD-500 ուղղաթիռով:
Ուղղաթիռային սպորտի ԱՊՀ գավաթի բաց առաջնությունը կայացել է օգոստոսի 6-8-ը, որին մասնակցել են Բելառուսի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի անձնակազմերը: Նման առաջնությունը Բելառուսում անցկացվում է երրորդ անգամ:



























