Իրանում, տեղի «բահաի» կրոնական համայնքի 7 հոգեւոր հեղինակություններ բանտարկվել են 20 տարով: Հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նրանք մեղադրվում են մի շարք հոդվածներով, այդ թվում լրտեսության եւ իսլամի դեմ ուղղված գործողություններ կատարելու համար:
«Բահաի» հմայնքի անդամները պնդում են, որ այդ մեղադրանքները անհիմն են, իսկ տեղի ունեցածը վկայում է Իրանում այլ կրոնների հետեւորդների դեմ իրականացվող հետապնդումների մասին:
Իրանի իշխանությունները չեն ճանաչում «բահաիզմը» եւ այն համարում են հերետիկոսություն եւ իսլամի այլասերում:



























