Եթե Իրանի միջուկային ծրագրի գործարքը կայանա, մենք իրանական գազի եւ նավթի մեծ ներուժ կունենանք, որը կլցնի արեւմտյան շուկան եւ կիջեցնի էներգապաշարների գինը։ Այս մասին Երեւանում հունիսի 20-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 89-րդ ֆորումի 3-րդ օրը, հայտարարեց Լոնդոնի Թագավորական քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանը։
Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ Հարավային Կովկասում էներգետիկ նախագծերի տնտեսական կենսունակությունը անկում ապրի։ «Հարց է առաջանում, պետք է արդյոք Հարավային Կովկասում շարունակել այդ ծրագրերը»,- նշեց Ջերմանը։
Իսկ խորհրդարանական պատվիրակության անդամ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Չարլզ Հյուբերի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կփոխի գազի ողջ շուկան։




























