Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի վրա կոշիկ են նետել օգոստոսի 8-ին բրիտանական Բուկինգհեմում նրա հրապարակային ելույթի ժամանակ:

Չարագործը անմիջապես ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք: Ի դժբախտություն խուլիգանի, երկու կոշիկներն էլ չեն հասել իրենց նպատակին եւ ընկել են նախագահից ոչ հեռու:

Զարդարին կտրուկ քննադատության էր արժանացել իր հակառակորդների կողմից, որ այժմ իր երկրում չէ, որտեղ ջրհեղեղների արդյունքում 1,5 հազար մարդ է մահացել: Այդ մասին գրում է Times of India պարբերականը:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Իրաքի մի բնակիչ կոշիկները նետել էր ԱՄՆ նախագահ ջորջ Բուշի վրա` Բաղդադ կատարած այցի ժամանակ: Բուշը խուսափել էր հարվածներից, իսկ «ահաբեկչին» ձերբակալել էին: ԱՄՆ նախագահը դրանից հետո կատակել էր, որ այդ կոշիկները 10-րդ չափսի էին, հաղորդում է «Պրավդան»: